Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից եւ խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Ա. Ի. Սարգսյանը (ծնված 1990 թ., Շուշիի զինկոմիսարիատ):