Արձագանքելով հասարակության շրջանում առաջացած դժգոհությանըՙ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնում է, որ ս.թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 12-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ եւ կկայանա բողոքի հանրահավաքՙ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջը թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների: