«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ԳՅՈՒԼԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԼՂ ՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄԸ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խոսել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունից. «Բոլորին հայտնի վերջին ժամանակներում նկատվող փաստերը, երբ ձգձգվող հակամարտություններ ծնում են նոր բախումներ: Հենց այս պատճառով Թուրքիայի համար խիստ կարեւոր է ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը», նշել է Գյուլը: Միեւնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Զրուցակիցները, թուրքական աղբյուրների համաձայն, քննարկել են հարցերի լայն շրջանակ` իրավիճակը Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում, Իրանում, Մերձավոր Արեւելքում, «Մարի մարմարա» նավատորմի հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4