«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ԷՐԴՈՂԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԼԻՆԻ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ»

Թուրքիայում «Խաղաղություն եւ արդարություն» կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` ընդգրկելու քրդերենը Թուրքիայի առավելապես քրդերով բնակեցված բնակավայրերի դպրոցներում: Կուսակցության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ իրենց նախաձեռնության իրականացումը կնպաստի «քրդական հարցի ժողովրդավարական լուծմանը եւ կնվազեցնի քրդական ընդվզումները երկրում»: Սակայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այլ կարծիքի է: Այսպես, վերջինս, ըստ CNN Turk-ի, հայտարարել է. «Թուրքիան ունի մեկ պետական լեզու` թուրքերենը, եւ երբեք մեր երկրում չի լինի այլ պետական լեզու»: Ինչպես ասում են` երբեք մի՛ ասա երբեք, մանավանդ որ դեպի Եվրոպա շարժվելովՙ երկրում ունես ոչ միայն չլուծված քրդական հարց, այլեւ բազմաթիվ ավերված ու անխաչ եկեղեցիներ:

Հ. Ա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4