«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


«ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԿՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը հայտարարել է նվազեցրած սակագներով դրամական փոխանցումների ակցիայի ժամկետների մինչեւ 2010թ.-ի վերջը երկարաձգման մասին: Ակցիայի պայմանները հետեւյալն են`

մինչեւ 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլի գումարով դրամական փոխանցում կատարելու դեպքում դրամական փոխանցման սակագինը կազմում է 1%;

եթե փոխանցման գումարը գերազանցում է 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլին, ապա փոխանցման սակագինը կազմում է 0,45%;

եթե դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, ապա փոխանցման սակագինը կազմում է 0.35%:

Նոր սակագներով դրամական փոխանցումներն իրականացվում են միայն «Յունիստրիմ» /Ռուսաստան/, «Յունիաստրում Բանկ» /Ռուսաստան/ եւ «Յունիբանկ» /Հայաստան/ բանկերի սպասարկման կետերում:

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում, այս տարվա հունվար-օգոստոսին, կազմել է 338 մլն ԱՄՆ դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.8 տոկոսով: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.13 տոկոսով եւ կազմել 467 258: Այդպիսով «Յունիստրիմ» համակարգը շարունակում է պահպանել դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարի դիրքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4