«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ԴԵՍՊԱՆ ԷՎԱՆՍԸՙ «2010-Ի ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ»

Լոս Անջելեսի «Հայ արհեստավորների ընկերությունը» (ՀԱԸ) Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսին ճանաչել է 2010 թվականի «Տարվա արհեստավարժ անձնավորություն» հայերի հանդեպ գործադրված ցեղասպանության վերաբերյալ հստակ ու աներկդիմի դիրքորոշում որդեգրելու համար: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, նա այդ պատվին է արժանանալու նոյեմբերի 19-ին ՀԱԸ-ի տարեկան պաշտոնական ճաշկերույթի ժամանակ:

«Դեսպան Էվանսը աննախադեպ քաջություն ցուցաբերեց ճշմարտությանն ու արդարությանը զորավիգ կանգնելով, թեեւ քաջ գիտակցում էր հետեւանքները: Նա իսկական հայրենասեր է, մարդու իրավունքների անխոնջ ջատագով», նշել է ՀԱԸ-ի պրեզիդենտ Սթիվն Բաղբուդարյանը ՙ արձագանքելով հանձնախմբի որոշմանը:

Ավելացնենք, որ ՀԱԸ-ն որպես անկախ կազմակերպություն հիմնվել է 1958-ինՙ խթանելու երիտասարդների բարձրագույն կրթությունը, նպաստներ եւ թոշակներ նշանակելու միջոցով աջակցել նրանց համալսարանական առաջընթացին եւ մասնագիտական կողմնորոշումներին: Իսկ «Տարվա արհեստավարժ անձնավորություն» տիտղոսը շնորհվում է նրանց, ովքեր նշանակալի ծառայություն են մատուցել հայ համայնքին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4