Լիբանանում լույս տեսնող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթը բողոքի նամակ է հղել CNN-ի թղթակից Իվան Ուաթսոնին, որը, Armenians Hold History Service In Ancient Turkish Church խորագրի ներքո լուսաբանելով Աղթամար կղզում տեղի ունեցած պատարագը, ըստ աղբյուրի, ապատեղեկացրել է իր ընթերցողներին: Այս մասին հայտնում է ՍԴՀԿ մամլո դիվանը` Panorama.am-ի փոխանցմամբ:
«Դուք Ձեր հոդվածում պատմական անճշտություններ եւ ապատեղեկատվություն եք տարածում: Այդ պատարագը տեղի է ունենում հայկական պատմական հողերի վրա: Եկեղեցին եւ այն շրջապատող ամեն ինչ զուտ հայկական են: Եթե կասկածում եք, կարող եք ուսումնասիրել Հայոց մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան եղած Հենրի Մորգենթաուի հուշերը: Հոդված գրելուց պետք է, որ այդչափ նրբանկատություն ունենաք», ասված է «Արարատ» օրաթերթի նամակի մեջ:
Հ. Ա.