Կուրսկում անցկացվող բասկետբոլի միջազգային մրցաշարի ավարտական խաղում «Հատիսը» 73-53 հաշվով հաղթեց Կիեւի «Տիմ-ՍԿՈՒՖ» թիմին: Դա մեր թիմի 2-րդ հաղթանակն էր: Նախորդ օրը մեր բասկետբոլիստուհիները 65-47 հաշվով առավելության էին հասել «Չեւակատայի» նկատմամբ:
Կիեւցիների հետ մրցավեճում ամենաարդյունավետը Գանա Զարիցկան էր, որը 23 միավոր վաստակեց: «Հատիսը» մրցաշարում գրավեց 2-րդ տեղը, իսկ հաղթող դարձավ Կուրսկի «Դինամոն», որն առավելության էր հասել բոլոր մրցակիցների նկատմամբ: