Այս տարվա հոկտեմբերի 5-ից իր գործունեությունն է սկսել «Յունիբանկ»-ի թվով 34-րդ մասնաճյուղը` «Դավիթ Բեկ»-ը: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ք.Երեւան, Նորքի 7-րդ զանգված, Ավետիսյանի 28/10 հասցեում: «Դավիթ Բեկ» մասնաճյուղը կիրականացնի համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, հաշվարկադրամարկղային սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, վարկավորում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի գործունեության առաջնային ուղղությունն է: Իսկ դա ենթադրում է ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ մարզային լայն մասնաճյուղային ցանցի առկայություն: Մասնաճյուղերի քանակի ավելացմամբ բանկը ձգտում է ներկայացված լինել երկրի բոլոր վարչական շրջաններում` հետեւողականորեն իրականացնելով «բանկային սպասարկում տան մոտ» ռազմավարությունը:
Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան», հաճախորդներին սպասարկում են մինչեւ ժամը 20:30-ը, իսկ «Զվարթնոց» մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online ռեժիմում: