«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2010-10-05 | #181, 2010-10-06 | #182, 2010-10-07


ԱԲՐԱՀԱՄ-ՖՐՈՉ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻ

Ըստ բրիտանական լրատվամիջոցների, նոյեմբերի 27-ին Հելսինկիում կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամն ու Կառլ Ֆրոչը ոչ միայն կվիճարկեն Super Six մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիրը, այլեւ կպայքարեն WBC-ի վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Բանն այն է, որ բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) ղեկավարությունը բավարարել է WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչի բողոքը եւ փոխել իր որոշումը: Նշենք, որ WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ չեմպիոնական գոտու տեր, դանիացի Միկել Կեսլերը տեսողության վատթարացման պատճառով որոշել էր ժամանակավորապես դադարեցնել ելույթները: Դրա հետեւանքով որոշվել էր, որ WBC-ի աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը պետք է վիճարկեն WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Անդրե Ուորդը եւ նրա հայրենակից Անդրե Դիրելը:

Այսպիսով, Արթուր Աբրահամը հիանալի հնարավորություն է ստացել մեկ հարվածով երկու նապաստակ սպանելՙ երկրորդ միջին քաշային կարգում իր առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճել ու շարունակել պայքարը Super Six մրցաշարի հաղթողի կոչման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4