Այն, որ Վիեննայի Շտատցօպերի մենապարուհի Կարինա Սարկիսովան օգոստոսի 23-ին ազատվել է աշխատանքից հենց մերկ լուսանկարվելու պատճառով, հաստատվել է. հոկտեմբերի 7-ին ավստրիական լրատվամիջոցներին թատրոնի տնօրենությունից են վստահեցրել:
Շտատցօպերի տնօրեն Դոմինիկ Մայերը իրազեկել է, թե իրեն զայրացրել է այն, որ ամսագրերից մեկում դրանք տպագրվել են Սեքս խորագրի տակ, վերնագրվածՙ «Բալետի մերկ պարուհին. այն բալետը, որ մենք ենք սիրում»: Սա թատրոնի պատմության մեջ առաջին դեպքն է:
1983-ին Մոսկվայում ծնված Սարկիսովան ի թիվս ուրիշ թատրոնների աշխատել է նաեւ Մեծ թատրոնում, 10 տարի է, ինչ մաս է կազմում Վիեննայի Շտատցօպերին, ինչպես ասում ենՙ թատրոնի պրիմաբալերինան է: Պարուհին գանգատվել է, թե թատրոնի տնօրենը իրեն չի էլ ունկնդրել:
Ան. Հ., Գերմանիա