Աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկիՙ Մենի Պակյաոյի մարզիչը 1000 դոլար պարգեւավճար է խոստացել նրան, ով մարզումային մենամարտի ժամանակ նոկաուտի կենթարկի իր սանին: Պակյաոյի հետ մարզվելու հավակնող բռնցքամարտիկների ցանկում են Վանես Մարտիրոսյանը, Ռաշադ Խոլոուեյը, Գլեն Տապիան եւ Ամիր Խանը:
Վանես Մարտիրոսյանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է արժանանալ պարգեւավճարի. «Պատրաստ եմ Ֆրեդի Ռոուչի մարտահրավերին: Առաջինը կլինեմ, ով կխորտակի Պակյաոյին: Շատ եմ հարգում Մենիին եւ շատ բան եմ նրանից սովորել: Նա հիանալի բռնցքամարտիկ է, սակայն պատրաստ եմ նրա հետ մենամարտին: Ցանկանում եմ ապացուցել, թե որքան ուժեղ եմ: Պակյաոյի հետ մենամարտելուց ավելի հաճելի բան չկա: Հուսով եմ, որ չեմպիոններից որեւէ մեկը խիզախություն կունենա եւ կընդունի իմ մարտահրավերը»: