Հոկտեմբերի 11-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի համատեղ փորձագիտական խումբը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային սերժանտական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվության տրամադրման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կքննարկեն խնդիրներ` նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արտերկրի պայմանագրային սերժանտական կազմի հավաքագրման, պատրաստման եւ ծառայողական առաջխաղացման հարցերում միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունների ուսումնասիրմանը:
Հ. Ա.