«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2010-10-09 | #185, 2010-10-12 | #186, 2010-10-13


ՓԱՐԻԶՈՒՄ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԸՆԴՈՒՆՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

Երեկ Բաքվում ավարտված Սոցինտերնի համաժողովից հետո, որին մասնակցում էին նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներ Մարիո Նալբանդյանն ու Կիրո Մանոյանը, կազմակերպության ղեկավար Լուիս Այալան, ըստ ադրբեջանական Aze.az կայքի, հայտարարել է, որ առաջիկա նոյեմբերին Փարիզում փաստաթուղթ կընդունվի Ղարաբաղի հարցով. «Սոցինտերնը կարող է ներդրում ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչների միջեւ երկխոսություն սկսելու հարցում: Օրինակ, մենք նմանօրինակ դեր ունենք Իսրայելի եւ Պաղեստինի երկխոսության մեջ», համաժողովին ավարտին կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարել է Այալան:

Ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը ընդգծել է, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտությանը պետք է լուծում տալ բացառապես խաղաղ ճանապարհով: Մանոյանի այս խոսքերը, սակայն, խեղաթյուրվել են ադրբեջանական քարոզչության կողմից, «Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտությունը» ադրբեջանական ԶԼՄ-ներում հնչել է որպես «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտություն»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4