«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2010-10-09 | #185, 2010-10-12 | #186, 2010-10-13


ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՆԱԲՈՒԿԿՈ»-Ի

Այս տարի նախատեսվում էր, որ դեպի Եվրոպա գազ մատակարարող երկրները` Ադրբեջանը, Իրաքը եւ Թուրքմենստանը, պայմանավորվածության կգան, նույնիսկ պայմանագիր կստորագրեն բազմաչարչար «Նաբուկկո» նախագծի կառուցման վերաբերյալ: Սակայն նախագծի իրականացման շահագրգիռ ընկերություններից մեկից` RWE կոնցեռնից հոկտեմբերի 11-ին հայտարարել են, որ «Նաբուկկո»-ի իրականացման մասին որոշումը կընդունվի հաջորդ տարի: Սա նշանակում է, որ շինարարությունը, եթե իհարկե իրականանա, կսկսվի 2012-ից ոչ շուտ, որն իր հերթին նշանակում է, որ Եվրոպան «Նաբուկկո»-ի միջոցով գազ կկարողանա ստանալ 2015-ից ոչ շուտ:

Հիշեցնենք, որ «Նաբուկկո»-ի հիմնական մրցակիցը ռուսական «Գազպրոմի» նախագիծն է` «Հարավային հոսքը»: Մոսկվան, բնականաբար, երբեք չի համաձայնի Արեւելյան Եվրոպայի հիմնական, առաջատար գազամատակարար երկրի կարգավիճակից զրկվել: Բացի սրանից, «Գազպրոմը» հետաքրքրված է ամբողջ կասպյան գազով, իսկ եթե ռուսական ընկերությունը հասնի նրան, որ Կասպից ծովի ամբողջ գազը հոսի իր գազամուղով, ապա «Նաբուկկո»-ի իրականությունը անիմաստ կդառնա. գազատարով պարզապես գազ չի լինի տեղափոխելու:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4