«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» խորագիրն է կրում Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում («Ձիթողցոնց տուն») երեկ բացված ցուցահանդեսը, որի նախաձեռնողը ՀՀ կենտրոնական բանկն է: Շիրակի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված ցուցադրանքի նպատակն է մարզի բնակչությանը ներկայացնել ազգային դրամի եւ դրամաշրջանառության պատմությունը, ծանոթացնել Կենտրոնական բանկի գործունեությանը: Ներկայացված են մեր երկրում տարբեր ժամանակաշրջաններում շրջանառած դրամները` նախաքրիստոնեական ժամանակներից սկսած մինչեւ ցարական Ռուսաստանի ու Հայաստանի երեք հանրապետությունների դրամական միավորները:
Մինչ այժմ Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը ներկայացրել է Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում եւ ԼՂՀ-ում: Գյումրիում բացված ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 21-ը:
Գ. Մ.