«Թոշակառուների հայկական միավորում» կազմակերպությունը երեկ «Ազգի» խմբագրություն էր բերել միավորման բաց նամակը ԱԺ պատգամավորներին: Նամակի մեջ, մատնանշելով ապրանքերի եւ կոմունալ ծառայությունների գների բարձրացումները վերջին երկու տարվա ընթացքում, թոշակառուների գերակշիռ մասի անմխիթար սոցիալական կացությունը, թոշակառուները դիմում են Ազգային Ժողովի պատգամավորներինՙ խնդրելով չմոռանալ նախընտրական խոստումները եւ 2011-ի բյուջեի քննարկման ժամանակ առաջադրել թոշակների «առնվազն 20-25 տոկոսով բարձրացման հարցը»: Դա, նամակի հեղինակների կարծիքով, «նաեւ նախապայմաններ կստեղծի հանրապետության նախագահի 2012-ի համար տված խոստումների իրականացման համար»:
Ա. Մ.