Ամերիկահայ հայտնի մտավորական, «Ապրիլ» գրատան տեր, Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Հարութ Երեցյանի հուղարկավորությունն ու թաղումը տեղի են ունենալու այսօր, հոկտեմբերի 22-ին, Հոլիվուդ Հիլզի (ԱՄՆ) Ուայթ Չըրչ եկեղեցում, ժամը 12.00-ին: Թաղման արարողությունից հետո հոգեճաշ է տրվելու Ալտադենայի ԹՄՄ «Բեշկեթյուրյան» կենտրոնում:
Այս տխուր առիթով հանգուցյալի հարազատներին եւ ընկերներին իրենց ցավակցություններն են ներկայացնում Հովսեփ Ուզունյանը (Բըրբենք, ԱՄՆ), Գեղամ Ղարիբջանյանը (Երեւան, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար), Ժիրայր Դանիելյանը (Բեյրութ, «Կամար» ամսագրի խմբագիր), Պարույր Աղբաշյանը (Բեյրութ), Ռոմեն Կոզմոյանը (Երեւան, «Մոմջյան» հիմնադրամի տնօրեն):