Այսօր Խարկովում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Պատվավոր մրցանակի համար քաշային 10 կարգերում ռինգ դուրս կգան 40 բռնցքամարտիկներ: Նրանցից յուրաքանչյուրը 2-ական մենամարտ կանցկացնի կիսաեզրափակիչում եւ եզրափակիչում:
Հայաստանն այդ մրցումներին կներկայացնեն 5 բռնցքամարտիկներ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմում ընդգրկել է Հովհաննես Դանիելյանին (49 կգ), Դերենիկ Գիժլարյանին (52 կգ), Վոլոդյա Հայրապետյանին (64 կգ), Անդրանիկ Հակոբյանին (75 կգ) եւ Արթուր Խաչատրյանին (81 կգ):
Մրցաշարի մեկնարկից առաջ հավաքականի անդամներն ուսումնամարզական հավաք են անցկացրել ու լրջորեն են նախապատրաստվել Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Այնպես որ նրանցից մեդալների ակնկալիքներ կան: