Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյանը, հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջը:
Թերեւս եզակի անգամներից է, երբ Հայաստանի նախագահի նստավայրից մինչեւ հանդիպման պահը լռություն պահպանելու փոխարեն տեղեկացնում են կայանալիքի մասին: Ամեն դեպքում, նշենք, այս եռակողմ հանդիպումը 2010-ին կլինի երրորդը` Սոչիի հունվարյան եւ Պետերբուրգի հունիսյան հանդիպումներից հետո: Իսկ ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո այս հանդիպումը եռակողմ ձեւաչափով կլինի արդեն 7-րդը:
Հետաքրքրական է, թե ինչ կհետեւի այս հանդիպմանը, քանի որ այս ձեւաչափով վերջին հանդիպումից Ալիեւը հեռացել էր ակնհայտորեն դժգոհ, ընդ որումՙ հեռանալուն անմիջապես հետեւեցին Չայլուի դիվերսիոն դեպքերը:
Ա. Հ.