Orange-ը համալրում է իր հեռախոսների պորտֆոլիոն HD բարձր հստակության ձայնի հնարավորություն ունեցող նոր սմարթֆոնով` Nokia 5230-ով: Այս նորաոճ սմարթֆոնը, որն արդեն վաճառքում է Orange-ի խանութներում, ընտրության ավելի մեծ հնարավորություն կտա այն բաժանորդներին, ովքեր պահանջկոտ են ինչպես հեռախոսային խոսակցության ձայնի որակի, այնպես էլ հեռախոսի դիզայնի նկատմամբ:
Վառ, աչքի ընկնող Nokia 5230-ը նորարար դիզայնի եւ գերարդիական տեխնոլոգիաների համատեղում է, որը թույլ է տալիս մատի մի հպումով ունենալ ժամանցի բազմազան ծառայություններ: Symbian օպերացիոն համակարգով աշխատող եւ սենսորային էկրանով այս սմարթֆոնն աշխատում է ինչպես 2G, այնպես էլ 3G+ ցանցերում: Սմարթֆոնը համալրված է նաեւ GPS-ով եւ ունի Nokia Maps ծառայությունը:
Հիշեցնենք, որ Orange Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է, որն իր ցանցում ներդրել է Wideband AMR* տեխնոլոգիան կիրառող HD ձայնի ծառայությունը, որի շնորհիվ մարդկային ձայնի բոլոր նրբերանգները լսելի են դառնում եւ նշանակալիորեն նվազեցվում է ֆոնային աղմուկը` ստեղծելով տպավորություն, թե զրուցակիցներն իրար կողքի են գտնվում: