«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2010-10-21 | #193, 2010-10-22 | #194, 2010-10-23


ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵՑ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ

ՌԴ Պետդուման այս մասին ընդունեց որոշում երեկ: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Եղիազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 200 մլն դոլարի հասնող պարտքեր ունենալու, խարդախությունների մեջ: Դումայի պատգամավորներից 382-ը կողմ արտահայտվեցին Եղիազարյանին անձեռնամխելիությունից զրկելուն, դեմ էին 40 պատգամավորներ: Եղիազարյանը նիստին ներկա չէր, հայտնի չէ նաեւ պատգամավորի գտնվելու վայրը. նա նախօրորք տարածել էր գործընկերներին ուղղված դիմում-հայտարարություն, որտեղ պարզաբանել էր իր բացակայության պատճառը. «Ես այժմ Ռուսաստանում չեմ գտնվում, քանի որ իմ անձի եւ իմ ընտանիքի անդամների կյանքին սպառնում է վտանգ», ասված էր պատգամավորի հայտարարությունում:

Այժմ, փաստորեն, Աշոտ Եղիազարյանի նկատմամբ դաշնային դատախազությունը կներկայացնի մեղադրանք ՌԴ քրեական օրենսգրքի 4-րդ մասի 159-րդ հոդվածի համաձայն. այն է` մեկ կամ մի քանի հոգու կողմից իրականացված առավել մեծ չափերի հասնող խարդախություն: Վերոհիշյալ օրենսգիրքը նման պարագայում նախատեսում է մինչեւ տասը տարվա ազատազրկում: Եղիազարյանը հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4