«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2010-10-22 | #194, 2010-10-23 | #195, 2010-10-26


ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հարություն Երեցյանի վաղաժամ մահը նրա երեւանյան վաղեմի բարեկամներին եւ ընկերներին խոր վիշտ պատճառեցՙ քանզի նրա թողած հիշատակները մինչեւ օրս մեր մեջ կենդանի են եւ չխամրողՙ անցնող ժամանակների արագահոս հորձանուտում: Վերին աստիճանի հայեցի, ազգասեր, կենսասեր, հմայիչ ժպիտը դեմքին, բոլորիս մոտ առաջացնում էր պատկառանք իր անձի հանդեպ եւ իր ողջ էությամբ համահունչ էր «60-ականների» առաջավոր գաղափարների հետՙ վկա իր դիպլոմային ավարտական բեմադրությունը Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Իսկ նրա կյանքի ամերիկյան շրջանի ազգաշահ գործունեությունը մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում հայտնի է բոլորին: Տարբեր տարիներին լինելով Ամերիկայում, մենք ականատես եղանք նրա հիմնադրած «Ապրիլ» հանրահայտ գրատանը, ուր կարելի էր տեսնել ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում տպագրված հայագիտական գրականություն: Հայաստանյան եւ սփյուռքյան կերպարվեստագետների քանի-քանի ցուցահանդեսներ է կազմակերպել մեր սիրելի Հարութըՙ կենդանի պահելով Հայաստան-Սփյուռք կապը:

Նրա անժամանակ մահը հիրավի ծանր կորուստ է մեր բոլորի, ողջ հայ հոգեւոր մշակույթի համար, սակայն նրա թողած բարի հիշատակները ապրելու են գալիք օրերում:

ԱՐԱ ՇԻՐԱԶ,
ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ,
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՐԱԶՅԱՆ,
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ,
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4