Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտական խաղում 1-0 հաշվով հաղթեց Լիտվայի ընտրանուն: Հանդիպման ելքը վճռեց 65-րդ րոպեին Խորեն Մանուչարյանի խփած միակ գոլը: Այդ հաղթանակը մեր ընտրանու համար այլեւս ոչ մի նշանակություն չուներ: Մեր պատանիներին չհաջողվեց մտնել հաջորդ փուլ:
Ընտրական 11-րդ խմբի հաղթող ճանաչվեց Իսպանիայի հավաքականը, որն ավարտական խաղում 3-0 հաշվով պարտության մատնեց Իսրայելի ֆուտբոլիստներին: Վերջիններս եւս կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Իսպանիա | 3 | 3 | 0 | 0 | 12-0 | 9 |
2. Իսրայել | 3 | 2 | 0 | 1 | 4-3 | 6 |
3. Հայաստան | 3 | 1 | 0 | 2 | 1-6 | 3 |
4. Լիտվա | 3 | 0 | 0 | 3 | 0-8 | 0 |