«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2010-10-22 | #194, 2010-10-23 | #195, 2010-10-26


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԱՌԼՍԵՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Չինաստանի Նանցզին քաղաքում ավարտվեց շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության առաջին շրջանը: 5 տուրից հետո աղյուսակը 4 միավորով գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Վերջին 3 տուրերում նա հաղթեց Վան Յուեին եւ Վեսելին Թոփալովին ու ոչ-ոքի խաղաց Վուղար Հաշիմովի հետ: 3,5 միավորով 2-րդ տեղում է ֆրանսիացի Էթիեն Բաքրոն, որն անհաջող մեկնարկից հետո 3 անընդմեջ հաղթանակ տոնեցՙ հաջորդաբար պարտության մատնելով Վուղար Հաշիմովին, Վիշվանաթան Անանդին եւ Վան Յուեին: Անանդը 2,5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Նա հաղթեց Թոփալովին, հաշտություն կնքեց Հաշիմովի հետ: Վերջինս ունի 2 միավոր: 1,5-ական միավորով աղյուսակը եզրափակում են Թոփալովն ու Վան Յուեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4