«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2010-10-26 | #196, 2010-10-27 | #197, 2010-10-28


ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՐԳԵՑԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Երեկ` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության 11-րդ տարելիցի օրը, Ազգային ժողովի պատգամավորները նիստից առաջ այցելեցին խորհրդարանական այգի, զոհերի հիշատակին դրված հուշարձան` հարգելով զոհված պետական այրերի հիշատակը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի մայրն ու եղբայրը` տիկին Գրետան եւ Արմեն Սարգսյանը, Ռիմա Դեմիրճյանը, ԱԺ խմբակցությունների պատգամավորները ծաղիկներ դրեցին անցած տարի հուշաքարի փոխարեն դրված հուշարձանին: Իսկ արդեն դահլիճում, որտեղ ներկա էին նաեւ զոհվածների հարազատները, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոճրագործության զոհերի հիշատակը, ԱԺ նախագահը տարելիցի առթիվ խոսք ասաց. «Այսօր լրանում է 1999 թ. հոկտեմբերյան քստմնելի ոճրագործության 11-րդ տարեդարձը, ոճրագործություն, որ առաջին հերթին ոտնձգություն էր ոչ միայն պետական քաղաքական ականավոր գործիչների կյանքի նկատմամբ, այլեւ հարված էր պետականության ողնաշարին: Ողբերգական իրադարձությունների հետեւանքով կորցրեցինք պետության ու ժողովրդի նվիրյալ զավակների, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ ազնվորեն ծառայեցին հասարակությանը, ովքեր ունեին բազում ծրագրեր եւ դրանք իրականացնելու հաստատակամություն»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4