«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2010-10-26 | #196, 2010-10-27 | #197, 2010-10-28


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված բնապահպանական, քաղաքաշինական, էներգետիկ, երկրաբանական եւ այլ խնդիրներն ուսումնասիրելու նպատակով տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկվել են տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման, քաղաքաշինության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Տրանսնախագիծ» ինստիտուտի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ: Մինչեւ դեկտեմբերի 1-ը հանձնաժողովը պետք է ավարտի ուսումնասիրման աշխատանքները եւ արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնի նախարարին:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացանք նաեւ, որ նախարարությունում նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ին կբացվեն հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Երեւան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4