Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում վարկային միջոցները` օվերդրաֆտը, տրամադրվում է երկրորդային շուկայից ավտոմեքենաներ /ոչ պակաս քան 2007թ.-ի թողարկման/ ձեռք բերելու համար: Ավտովարկերի գումարը կազմում է մինչեւ 60 000 ԱՄՆ դոլար, կանխավճարը` 50%: Վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանված է 18%, ժամկետը` 36 ամիս:
Նոր վարկատեսակը մշակվել է Բանկի` մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրի շրջանակներում: Յունիբանկի ավտովարկավորման ծրագրերը միշտ առանձնացել են շահավետ պայմաններով, որոշումների ընդունման արագությամբ եւ հաճախորդների նկատմամբ լոյալ վերաբերմունքով: Ահա, թե ինչու ավտովարկավորման ծավալներով Յունիբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է:
Հիշեցնենք նաեւ, որ Յունիբանկն առաջարկում է վարկեր նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար հետեւյալ պայմաններով. նվազագույն կանխավճարը` 20%, տարեկան տոկոսադրույքը` սկսած 15%-ից, վարկի առավելագույն ժամկետը` 60 ամիս: Վարկի գումարը կազմում է մինչեւ 15 մլն դրամ: