«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2010-10-26 | #196, 2010-10-27 | #197, 2010-10-28


ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը այսօր ժամը 19.00-ին Հոգեւոր երաժշտության կենտրոնը ներկայացնելու է Հոգեւոր երաժշտության երեկոՙ նվիրված Ռաֆայել Պապայանի հիշատակին: Առաջին անգամ Հայաստանում կատարվելու են Հինգ սոնատ 17-րդ դարի ավստրիացի կոմպոզիտոր Բիբերի «Տասնհինգ միստերիա Ս. Մարիամ Աստվածածնի կյանքից» ստեղծագործությունից: Կհնչեն նաեւ հայ հոգեւոր երգեր նվիրված Ս. Աստվածածնինՙ «Խնկի ծառի նման ես», «Ո՞ւր ես, մայր իմ», «Վարանիմ ի մեղաց» (Բազմաձայնումըՙ Դանիել Երաժշտի), մենակատարներՙ Անահիտ Պապայան, Գոհար Դանիելյան, Ֆելիքս Հարությունյան: Նվագակցում ենՙ Թերեզա Ոսկանյանը, Սուսաննա Մուրադյանը, Դավիթ Գրիգորյանը:

Համերգային ծրագիրը կուղեկցվի «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Դանիել Երաժշտի բանախոսությամբ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4