«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2010-10-26 | #196, 2010-10-27 | #197, 2010-10-28


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ «ՀԱՏԻՍԸ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

Երեւանի «Հատիսը» պարտությամբ սկսեց բասկետբոլի Եվրոպայի գավաթի հերթական խաղարկությունըՙ Նովոսիբիրսկում 50-79 հաշվով զիջելով տեղի «Դինամո-ԳՈՒՎԴ-ին»: Դաշտի տերերը հենց խաղասկզբից հաշվի մեջ առաջ անցնելով, աստիճանաբար մեծացրին առավելությունըՙ հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չընձեռելով «Հատիսին»:

Առաջին խաղափուլն ավարտվեց նովոսիբիրսկցիների 12 միավորի առավելությամբ (21-9): Երկրորդ խաղափուլից հետո հաշվի տարբերությունը հասավ 18-իՙ 36-18: 3-րդ խաղափուլից հետո դաշտի տերերը եւս 2 միավորով մեծացրին հաշվի տարբերությունը (57-37):

Նշենք, որ եթե «Հատիսի» կազմում ընդամենը 5 հոգու հաջողվեց միավորներ վաստակել, ապա դաշտի տերերի կազմում արդյունավետությամբ աչքի ընկան 10 բասկետբոլիստուհիներ: «Հատիսից» ամենաարդյունավետն Ամանդա Ջեքսոնն էր (15 միավոր): 12 միավոր վաստակեց Քուիաննա Չենին, 11-ականՙ Աննա Պոկոյովան ու Էրիկա Դեւիսը: Կաելա Չափդելայնն էլ ընդամենը մեկ միավոր պարգեւեց իր թիմին:

Դաշտի տերերից արդյունավետ նետումներով աչքի ընկան Անա Դաբովիչը (15 միավոր), Անաստասիա Շիլովան (13), Նատալյա Մյասոեդովան (12) եւ Տատյանա Պետրուշինան (10):

2-րդ հանդիպումը «Հատիսը» կանցկացնի նոյեմբերի 4-ինՙ «Միկա» մարզադահլիճում հյուրընկալելով Իսրայելի «Էլիտզուրին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4