Երեկ Ազգային ժողովում քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները թրաֆիկինգի, սեռական շահագործման, երեխաների առք ու վաճառքի եւ այլ հանցագործությունների հետ կապված մի շարք հարցեր կանոնակարգելու եւ հստակեցնելու նպատակ ունեն: Կառավարությունը գործող քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում առաջարկում է փոփոխություններ: 132.2 եւ 132.3 նոր հոդվածներով քրեականացվել են այնպիսի արարքներ, որոնց համար գործող օրենսգրքով պատժամիջոցներ չէին նախատեսվում: