«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2010-10-27 | #197, 2010-10-28 | #198, 2010-10-29


ԴՈՄԻՆԻԿ ԲԱՐՏՈՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ինչպես տեղեկացանք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, 2010-ի հոկտեմբերի 30-ին հիմնադրամը կազմակերպելու է մրցունակության երկրորդ համաժողովը, որը կնախագահի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ որին կմասնակցի McKinsej & Company ընկերության գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը: Տեղեկացվում է, որ ներկա կլինեն Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ըստ հիմնադրամիՙ համաժողովի նպատակը McKinsej & Company ընկերությանՙ աշխարհի բազմաթիվ ընկերությունների համար իրականացրած խորհրդատվության փորձին ծանոթանալն է: Դոմինիկ Բարտոնը հիմնականում խոհրդատվություն է իրականացնում ֆինանսական ոլորտի բարեփոխումների գծով: Նա Բրուկինգս համալսարանի խորհրդի անդամ է, Հարավային Կորեայի նախագահի ազգային ապագայի եւ տեսլականի միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահ: Դոմինիկ Բարտոնի անունը նշվում է կորպորատիվ տնօրենների ազգային ասոցիացիայի կառավարման ամենազդեցիկ 100 անձանց եւ Boardroom and Financial Centers International-ի լավագույն 500-ի ցանկում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4