«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2010-10-27 | #197, 2010-10-28 | #198, 2010-10-29


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԱՆԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ռուսաստան աշխատանքի մեկնող հայ միգրանտները հնարավորություն կստանան Ռուսաստանում աշխատելու օրինական թույլտվություն ստանալ Երեւանում: Երեկ կառավարությունը հաստատեց Ռուսաստանի կառավարության հետ մի համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը Երեւանում կարող է ներկայացուցչություն բացել: Սա բխում է Ռուսաստանի նոր միգրացիոն քաղաքականությունից, ըստ որիՙ «աշխատանքի թույլտվություններ պետք է իրականացվեն ելքի երկրներում»: Ըստ կառավարության տրամադրած տեղեկանքիՙ Հայաստանից սկիզբ առնող միգրացիոն հոսքերի հիմնական վեկտորն ուղղված է դեպի Ռուսաստանի Դաշնություն, ինչն առավել ցայտուն է արտահայտված հատկապես սեզոնային աշխատանքային միգրանտների դեպքում (ըստ հետազոտությունների տվյալներիՙ 93 տոկոսն ընտրում է հենց Ռուսաստանի Դաշնությունը): Հայաստանցի միգրանտների անօրինական կարգավիճակի պատճառով հաճախ ոտնահարվում են նրանց իրավունքները, եւ նրանք հայտնվում են անպաշտպան վիճակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4