Հոկտեմբերի 31-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք «Փյունիկ»-«Բանանց» վճռորոշ հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական անձնակազմը Անդրեա Ռոմեոյի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ խաղը սկսվելու է ժամը 18-ին: Նշենք, որ անցած մրցաշրջանում էլ կարեւորագույն որոշ հանդիպումների սպասարկումը վստահվել էր օտարերկրացի մրցավարներին: