Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Մագնուս Կառլսենը ոչ-ոքի խաղալով Վիշվանաթան Անանդի հետ, 5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Անանդը 4 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ Էթիեն Բաքրոն, որը պարտվեց Վեսելին Թոփալովին: Վերջինս Վուղար Հաշիմովի հետ վաստակել է 3 միավոր: Աղյուսակը 2 միավորով եզրափակում է Վան Յուեն, որը հաշտություն կնքեց Հաշիմովի հետ: