«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2010-10-28 | #198, 2010-10-29 | #199, 2010-10-30


ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ Ջ. ԲԱՅԴԵՆԻ ՀԵՏ ՉԻ ԽՈՍԵԼ ՕԲԱՄԱՅԻ ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍՅԱՆ ՈՒՂԵՐՁԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող հայտարարությունների վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Սպիտակ տան տրամադրած հաղորդագրությունը, որում մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ փոխնախագահը եւ Հայաստանի նախագահ Սարգսյանը 2009-ի ապրիլին երկու անգամ խոսել են: Այդ խոսակցությունների ընթացքում փոխնախագահն ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար եւ հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրաքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին: Նախագահ Սարգսյանը չի խոսել Նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընհակառակը, փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4