Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին` Հանրապետության օրվա առթիվ: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարեւան Թուրքիային` առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: