«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2010-10-28 | #198, 2010-10-29 | #199, 2010-10-30


«ՀԱՅՓՈՍՏԸ» ՍԿՍԵԼ Է ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԼԱՅՆ ԾՐԱԳԻՐ

էլեկտրոնային հաղորդակցության տեխնոլոգիաների մուտքը կենցաղ չի վտանգում փոստային ծառայությունների գոյությունը: Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումները լայնորեն կիրառվում են նաեւ փոստային ծառայությունների մատուցման ասպարեզում: Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը «Արմենպրեսին» ասել է, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը փոստային կապի ոլորտում ավելի բարձր մակարդակի կարող է հասցնել ծառայությունների մատուցման կազմակերպումը:

«Հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» ընկերությունն իր ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում սկսել է փոստային բաժանմունքների վերանորոգման լայն ծրագիր», ասել է Մանուկ Վարդանյանը: Փոստային բաժանմունքներին կից բացվում են փոստ-բանկեր, որոնք մատուցում են բանկային ծառայություններ: Նաեւ տեղեկացնենք, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում կատարում է փոփոխություններ եւ լրացումներ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4