«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


«ՆԱՏՕ-Ն ԿԱՐՈՂ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ»

Այս մասին երեկ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը : «Ինչ վերաբերում դաշինքի անդամ երկրներից հեռու հնարավոր ռազմական գործողություններ վարելուն, ապա դա կախված է իրավիճակից: Շեշտեմ, որ մեր հիմնական խնդիրը մեր անդամների սահմանների, տարածքների հստակ պաշտպանությունն է, որը, ի դեպ, կարող է սկսվել մեր սահմաններից հեռու: Աֆղանստանը սրա փայլուն օրինակն է, հետեւաբար ես չեմ բացառում, որ դաշինքը կարող է իրականացնել ռազմական գործողություններ մեր սահմաններից դուրս», հայտարարել է Ռասմուսենը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4