Երեկ հայտարարություն է տարածել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամլո դիվանը, ըստ որի` այս կուսակցության շուրջը տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են գնալու հետեւյալ լուծման. քննարկումներով հավաքական որոշում է կայացվել իրավաբանական նոր գրանցման գնալ եւ դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում հրավիրել համագումար: Մի խոսքով, հին անունը փոխվում է նորով` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կդառնա Հնչակյան սոցիալ-դեմոկրատ կուսակցություն: Գումարելիների տեղափոխության հայտնի կանոնը հիշեցի՞ք: Կուսակցությունը շարունակելու է մնալ համասփյուռ Հնչակյան ընտանիքի լիիրավ անդամ` ունենալով կեդրոնական վարչությունում հայաստանի ներկայացուցիչ ի դեմս Վահան Շիրխանյանի. «Կուսակցությունը նաեւ վստահ է, որ ՀԱԿ-ի հովանավորյալ, աշխարհասփյուռ եւ Հայաստանի հնչակյանության կողմից մերժված Լյուդմիլա Սարգսյան անձն ապօրինաբար եւ անարժանաբար կրում է հնչակյան անվանումը եւ վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը` կրելով դավաճանի պիտակ», ասված է հնչակյան մամլո դիվանի հայտարարության մեջ:
Մ. Խ.