Տաշքենդում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում գերազանց ելույթ ունեցավ սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը: Հաղթելով բոլոր մրցակիցներին, հայ սամբիստը նվաճեց մարզական սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ ստեփանակերտցի մարզիկը գարնանը Մինսկում նվաճել էր մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) եւ Արտակ Ծատինյանը (90 կգ) մրցաշարում գրավեցին 5-րդ տեղը: Վաղը կկայանան մարտական սամբոյի աշխարհի առաջնության գոտեմարտերը: Տաշքենդում ընդհանուր առմամբ աշխարհի առաջնության մրցանակներն են վիճարկում 30 երկրների մոտ 300 սամբիստներ: