Այսօր պաշտոնական այցով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Հնդկաստան: Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Հնդկաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: