«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ԱԼԻԵՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները մեզ համար նորություն չեն», պատասխանելով Իլհամ Ալիեւի նոր ռազմատենչ հայտարարություններին` ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 8-ին` Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարի ընթացքում: «Շատ ավելի լավ կլիներ, որ ադրբեջանցիները կարողանային վերահսկել իրենց ծառայությունն առաջին գծում, եւ այդպես ինքնագլուխ որոշումներ ընդունած, ոչ կայացած դիվերսանտներին թույլ չտային ներթափանցել մեր դիրքերը: Իհարկե, նրանք իրենց արժանի հակահարվածը ստացել են... Մեզ համար տարօրինակ է, թե Ադրբեջանի ղեկավարությունը ինչպես է տեսնում մեր միասնական, խաղաղ գոյատեւումը` այդ չկայացած դիվերսանտներին հերոսացնելուց հետո», ասել է նախարար Օհանյանը` վստահեցնելով, որ հայկական զինված ուժերը շարունակելու են խաղաղություն պարտադրել, որպեսզի «այդ հայտարարությունները մնան լոկ հայտարարություններ»: Հիշեցնենք, ինչպես երեկ տեղեկացրեց «Ազգը» , Ադրբեջանի նախագահը, մասնակցելով Ադրբեջանին հանձնած դիվերսանտ, հետմահու Ադրբեջանի ազգային հերոս հռչակված Մուբարիզ Իբրահիմովի հուղարկավորության արարողությանը, կրկին «փայլել է խաղաղասիրությամբ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4