«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Մի քանի օրից հանրապետությունում կացկացվեն նոտարների թեկնածուների քննություններ: Այս կապակցությամբ, ինչպես նաեւ արդեն իսկ հնչող տարբեր` հիմնականում բացասական հայտարարությունների առնչությամբ, ՀՀ արդարադատության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի` «ներքին տրամաբանությունից զուրկ եւ ակնհայտ հակասական են այն վերլուծականները, թե իբր նախապես որոշված են քննության արդյունքները: Պետք է նկատել, որ բազմաթիվ պաշտոնյաների ազգականներ արդեն իսկ ձախողվել են քննություններից: Առաջարկում ենք, գուշակությունների փոխարեն մասնակցել քննության ընթացքին, համոզված ենք, որ կձեւավորվի ոչ թե անձնական նկատառումներով համակարգից դժգոհ անձանց, այլ` կոնկրետ իրավիճակի վերլուծության հիման վրա ձեւավորված տեսակետ», նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Միաժամանակ, նախարարությունից հավաստիացնում են, որ նոտարական ոլորտում հետեւողականորեն շարունակվելու են արմատական բարելավումները, այդ թվումՙ հերթերը բացառելու, սպասարկման առավել քաղաքակիրթ եղանակներ ներդնելու, սպասարկման ծախսերը կրճատելու եւ այլ հարցերում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4