2010 թ. նոյեմբերի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:
2010 թ. հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.1%: Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել առաջարկի շոկերով, մասնավորապես` հացամթերքի, մրգի - բանջարեղենի գների աճերով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.4 տոկոսային կետ:
Խորհուրդը, հիմք ընդունելով հիմնական պարենային - հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին երկու ամիսներին դրս-որված գների միտումները, միակարծիք է ՀՀ տնտեսությունում գնաճային ռիսկերի դրս-որման հավանականության աճի վերաբերյալ: Մյուս կողմից, ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռ-ս գնաճային ճնշումներ չի ստեղծում:
Խորհուրդը գնահատում է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում կշարունակվի արտաքին հատվածի գերակա ազդեցությունը գնաճային միջավայրի ձ-ավորման առումով: Այդուհանդերձ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը բավարար է կանխատեսվող հորիզոնում առաջարկի շոկերով պայմանավորված գնաճի` երկրորդային ազդեցությունների - սպասումների չեզոքացման համար: Այս համատեքստում, խորհուրդը գտնում է, որ առաջարկի շոկերի մարմանը զուգընթաց, 2011 թ. երկրորդ կեսից սկսած, 12-ամսյա գնաճը կձ-ավորվի նպատակային միջակայքի սահմաններում: Միաժամանակ, կախված վերը նշված ռիսկերի դրս-որման չափից, չի բացառվում քաղաքականության տոկոսադրույքի ճշգրտման անհրաժեշտությունը: