Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստում խոսել էր կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելու մասին եւ հատկապես իր խոսքը հասցեագրել էր ԿԳ եւ առողջապահության նախարարություններին: Հետեւանքը չուշացավ առողջապահության նախարարության մասով. երեկ Տ. Սարգսյանի որոշմամբ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններից: