Տոկիոյում կայացած քիքբոքսինգի K-1 WORLD MAX 2010 Final 8 մրցաշարում հիանալի հանդես եկավ Գեորգի Պետրոսյանըՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Նա հաջորդաբար պարտության մատնեց Ալբերտ Կրաուսին, Մայք Զամբիդիսին եւ Յոշիհիրո Սատոյին: Ընդ որումՙ այս եռյակից միայն Զամբիդիսին հաջողվեց լրջորեն դիմադրել հայ մարզիկին:
Հիշեցնենք, որ Գեորգի Պետրոսյանը նախորդ տարի էլ հաղթող էր ճանաչվել այս մրցաշարում: Դա յուրօրինակ նվաճում է: