Բելգորոդում մեկնարկած շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարի 32 մասնակիցների թվում է Զավեն Անդրեասյանը, որն այդ իրավունքը նվաճել է օրերս Սանկտ Պետերբուրգում ավարտված Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում: Գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,19 մլն ռուբլի է: Յուրաքանչյուր փուլում մրցակիցները միմյանց հետ 2 պարտիա են անցկացնում:
Անդրեասյանը հաջող սկսեց մրցաշարըՙ 1-ին փուլում 2-0 հաշվով պարտության մատնելով ռուսաստանցի Պավել Պոնկրատովին: