Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցելու է նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստին:
Հարցերի մեծ մասը նվիրված է տնտեսության ոլորտում փոխգործակցությանն եւ համագործակցությանը: Դրանք առնչվում են ազատ առեւտրի, մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրանքի, պարենային անվտանգության, էներգառեսուրսների ոլորտներին:
Ակնկալվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկելու են միջպետական ցուցահանդեսի նախապատրաստության հարցերը:
ԱՊՀ կառավաչությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված են ֆինանսաբյուջետային բնույթի փաստաթղթերի նախագծեր: