«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2010-11-09 | #206, 2010-11-10 | #207, 2010-11-11


ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՉԻ ՔՆՆԱՐԿԻ ԻՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը Արեւմուտքի հետ չի քննարկի սեփական միջուկային ծրագրի հարցը: «Վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, ՉԺՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) ներկայացուցիչները Իրանին առաջարկում են վերսկսել միջուկային ծրագրին նվիրված երկխոսությունը, նշում է «Հաարեց» թերթը:

Հունիսի սկզբներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ ձեռնարկելու մասին: Արեւմուտքի երկրները կասկածներ ունեն, թե Թեհրանը ձգտում է ստեղծել միջուկային զենք: Իրանը իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4